
Գրքում զետեղված հոդվածներում քննվում են հայ բարբառագիտության՝ տեսական ևգործնական նշանակություն ունեցող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվում բարբառի վերաբերյալ պատկերացումներին, լեզվի դրսևորման այդ եղանակի հիմնական բնութագրերին, դիտարկվում են հայ բարբառների հնչյունաբանական ու ձևաբանական մի շարք հատկանիշներ: Գրքի մաս կազմող «Մեսրոպյան Է,Ե գրերի ուղղագրությունը և հնչյունական արժեքը» աշխատանքում տրվում է մեսրոպյան է, ե գրերի գործառական նկարագիրը, ներկայացվում են այդ տառերի ուղղագրական յուրահատկությունները գրաբարում: Հնչյունահնչույթաբանական վերլուծությունների շնորհիվ և բարբառների նյութի օգտագործումով, բարբառներում դիտարկված օրինաչափությունների հիման վրա հնարավոր է դառնում ճշգրտել այդ տառերի հնչյունական արժեքը բառի տարբեր դիրքերում: Վեր է հանվում է, ե գրերի ներկայացրած հնչյունական իրողությունների զարգացման հետագա ընթացքը հայերենում: Գիրքը հասցեագրվում է մասնագետներին, սովորողներին, մանկավարժներին և առհասարակ հայերենագիտությամբ հետաքրքրվողներին /հղում կատարելիս նշել՝ էլեկտրոնային տարբերակ/:
Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...
Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.04 «Սլավոնական լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...