
ՄԵԾԱՐԳՈ ՌՈԲԵՐՏ ՈՒՌՈՒՏՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։
Հոբելյան, որ հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ նվիրված գիտնականի, սրտացավ ընկերոջ, ընտանիքի հոգատար հոր իմաստալից կյանքն է խորհրդանշում։Դուք մեր ինստիտուտի նվիրյալներից եք, որը տարիներ շարունակ սիրով ու մեծ պատասխանատվության զգացումով է կատարում գիտության մշակի դժվարին, բայց նաև սիրելի գործը։ Գիտական հետազոտության բոլոր ոլորտներում` «ԳՈՀԱՐ» (M3) լամպային հաշվողական մեքենայի արագագործությունը խթանելուն առնչվող աշխատանքներ, «Գառնի» թարգմանական մեքենայի գլխավոր կոնստրուկտոր, տեղեկատվական հաշվողական համակարգերի լաբորատորիայի վարիչ, ապա ինստիտուտի բարբառագիտության բաժնում առկա բարբառային նյութը ծրագրավորելու և թվայնացնելու աշխատանքների ղեկավար, Դուք շարունակում եք աշխատել գիտությանը նոր բան հավելելու գիտակցությամբ ու պատասխանատվությամբ։ Լինելով տեխնիկական գիտությունների թեկնածու` երկար տարիներ զբաղվել եք լեզվի ձևային նկարագրության խնդիրներով` նպաստելով մեքենական թարգմանության աշխատանքներին։ Այսօր նորովի արժևորելով ու գնահատելով Ձեր անցած գիտական ուղին ու ձեռքբերումները՝ մաղթում եմ Ձեզ ուժ, եռանդ ու կորով և երկար տարիների ստեղծագործական աշխատանք։
Խորին հարգանքով և երախտագիտությամբ՝
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն՝ Վ. Կատվալյան
Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
(դոկտորական) Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
...