Ռ. Ուռուտյանի 80-ամյակը

22/03/2014

 

ՄԵԾԱՐԳՈ  ՌՈԲԵՐՏ  ՈՒՌՈՒՏՅԱՆ

 ՀՀ ԳԱԱ  Լեզվի ինստիտուտի և անձամբ իմ անունից  ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։  

Հոբելյան, որ  հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ նվիրված գիտնականի,  սրտացավ ընկերոջ, ընտանիքի  հոգատար հոր իմաստալից կյանքն է խորհրդանշում։Դուք մեր ինստիտուտի նվիրյալներից եք, որը տարիներ շարունակ սիրով ու մեծ պատասխանատվության զգացումով է կատարում գիտության մշակի դժվարին, բայց նաև սիրելի գործը։ Գիտական հետազոտության բոլոր ոլորտներում` «ԳՈՀԱՐ» (M3) լամպային հաշվողական մեքենայի արագագործությունը խթանելուն առնչվող աշխատանքներ, «Գառնի» թարգմանական մեքենայի գլխավոր կոնստրուկտոր, տեղեկատվական հաշվողական համակարգերի լաբորատորիայի վարիչ, ապա ինստիտուտի բարբառագիտության բաժնում առկա բարբառային նյութը ծրագրավորելու  և թվայնացնելու  աշխատանքների ղեկավար, Դուք շարունակում եք աշխատել գիտությանը նոր բան հավելելու գիտակցությամբ ու պատասխանատվությամբ։ Լինելով տեխնիկական գիտությունների թեկնածու` երկար տարիներ զբաղվել եք լեզվի ձևային նկարագրության խնդիրներով` նպաստելով մեքենական թարգմանության աշխատանքներին։ Այսօր նորովի արժևորելով ու գնահատելով Ձեր անցած գիտական ուղին ու ձեռքբերումները՝ մաղթում եմ Ձեզ ուժ, եռանդ ու կորով և երկար տարիների ստեղծագործական աշխատանք։

Խորին հարգանքով և երախտագիտությամբ՝ 

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն՝  Վ. Կատվալյան

 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.