ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը այցելեց ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ

19/03/2014

 

 ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում մարտի 19-ին հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսին: Դեսպանը պատվոգրեր հանձնեց լեզվի ինստիտուտին և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, առաջատար գիտաշխատակից Լավրենտի Հովհաննիսյանին՝ իրանագիտության ոլորտում կատարած նշանակալի աշխատանքների  համար: Ողջունելով հյուրին՝ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը բարձր գնահատեց հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունները, համոզմունք հայտնեց, որ երկու ժողովուրդների միջև գիտամշակութային համագործակցություն ծավալելու և զարգացնելու մեծ հնարավորություններ կան, տեղեկացրեց, որ լեզվի ինստիտուտում մշակվում են հայ-իրանական լեզվական առնչություններին վերաբերող նոր ծրագրեր: Դեսպանը մեծապես կարևորեց երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների հետագա զարգացումը, նաև գիտական համագործակցության անհրաժեշտությունը և իր պատրաստակամությունը հայտնեց՝ աջակցելու նման ծրագրերի իրագործմանը: Մոհամմադ Ռեիսին սիրով պատասխանեց հաստատության գիտաշխատողներին հետաքրքրող հարցերին և մաղթեց գիտական նորանոր ձեռքբերումներ:

 

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.