
ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում մարտի 19-ին հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսին: Դեսպանը պատվոգրեր հանձնեց լեզվի ինստիտուտին և ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, առաջատար գիտաշխատակից Լավրենտի Հովհաննիսյանին՝ իրանագիտության ոլորտում կատարած նշանակալի աշխատանքների համար: Ողջունելով հյուրին՝ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը բարձր գնահատեց հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունները, համոզմունք հայտնեց, որ երկու ժողովուրդների միջև գիտամշակութային համագործակցություն ծավալելու և զարգացնելու մեծ հնարավորություններ կան, տեղեկացրեց, որ լեզվի ինստիտուտում մշակվում են հայ-իրանական լեզվական առնչություններին վերաբերող նոր ծրագրեր: Դեսպանը մեծապես կարևորեց երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների հետագա զարգացումը, նաև գիտական համագործակցության անհրաժեշտությունը և իր պատրաստակամությունը հայտնեց՝ աջակցելու նման ծրագրերի իրագործմանը: Մոհամմադ Ռեիսին սիրով պատասխանեց հաստատության գիտաշխատողներին հետաքրքրող հարցերին և մաղթեց գիտական նորանոր ձեռքբերումներ:
Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...
Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.04 «Սլավոնական լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...