Ջահուկյանական ընթերցումներ - 2013

25/05/2013

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում իր աշխատանքներն ավարտեց «Ջահուկյանական ընթերցումներ» ամենամյա հանրապետական գիտական նստաշրջանը, որը մեկնարկել էր մայիսի 22-ին և այս անգամ նվիրված էր ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին:  Նստաշրջանի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ԳԱԱ լեզվի ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի,  Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի, Գավառի պետական համալսարանի, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի, Հայաստանի ագրարային համալսարանի և այլ հաստատությունների ավելի քան չորս տասնյակ գիտաշխատողներ: Լեզվաբանների ուշադրության կենտրոնում էին հայոց լեզվի պատմությանը, բարբառագիտությանը, բառագիտությանը, տերմինաբանությանը, ստուգաբանությանը, ոճաբանությանը, հայերենի հնչյունական համակարգին, արևմտահայերենին,  գրական հայերենի երկու ճյուղերի փոխհարաբերություններին, հայերենի գրավոր և խոսակցական տարբերակների յուրահատկություններին առնչվող հարցեր: Ընթերցվեցին նաև հայերենի և այլ լեզուների փոխհարաբերություններին նվիրված, ընդհանուր լեզվաբանական և լեզվամշակութաբանական հարցերի առնչվող զեկուցումներ: Լեզվի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանի գնահատմամբ՝ նստաշրջանի ընթացքում ծավալված աշխույժ քննարկումները, զեկուցումներում հնչած հարցադրումները և կատարված եզրահանգումները իրենց նպաստը կբերեն հայ լեզվաբանական մտքի զարգացմանը:

 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.