Միջլաբորատոր նոր համագործակցություն

07/05/2026
       Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության նյարդահոգելեզվաբանության լաբորատորիան 2026թ. մայիսի 7-ին ընդունեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտի տարիքային հոգեֆիզիոլոգիայի խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու, առաջատար գիտաշխատող Ելիզավետա Գալպերինային։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին լաբորատորիայի հիմնական հետազոտական ուղղությունները՝ հոգեիմաստաբանություն, իմաստագոյացման գործընթացներ, լեզվամտածողության առանձնահատկություններ, խոսքի ճանաչողական մշակում, ինչպես նաև հեղինակային հոգեթերապևտիկ և նարատիվ մեթոդներ։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մշակման փուլում գտնվող հայերեն շարահյուսական նախագիտելիքային միավորների ուսումնասիրության մեթոդիկային և գործիքներին։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև տեղահանված բնակչության խոսքային առանձնահատկությունների և հոգեբանական հարմարվողականության վերաբերյալ իրականացվող հետազոտությունները, օտար լեզվի դասավանդման և հնչող արհեստական բանականության խնդիրները։
     Ջերմ և գիտական մթնոլորտում քննարկվեցին նյարդահոգելեզվաբանության և հոգեֆիզիոլոգիայի արդի մոտեցումները։ Հանդիպման կարևոր արդյունքներից էր առաջիկա համատեղ հետազոտության նախնական հիպոթեզը, որը վերաբերում է դեռահասների և մեծահասակների խոսքի շարահյուսական առանձնահատկություններին: Նախատեսվող հետազոտությունը միավորելու է հոգելեզվաբանական և նեյրոֆիզիոլոգիական մոտեցումները՝ հիմք ստեղծելով հետագա միջլաբորատոր համագործակցության և համատեղ փորձարարական նախագծերի համար։
      Հանդիպումը կարևոր քայլ էր գիտական կապերի ամրապնդման և նոր հետազոտական հեռանկարներ
ձևավորելու ուղղությամբ։

Հայտարարություններ

  • «Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ արդի հայերենի բաժնի վարիչի թափուր տեղի համար

    Համաձայն «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն...

  • «Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ բառարանագրության բաժնի վարիչի թափուր տեղի համար

    Համաձայն «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն...

  • ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 10

    «ՀԱՅԵՐԵՆԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՀՈՒՅԶԵՐԸ». աֆեկտիվ իմաստաբանության խնդիրներին նվիրված հոգելեզվաբանական վարպետաց դաս ԿԳՄՍՆ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիայում:

    Կարո՞ղ են բառերը հույզեր արթնացնել՝ առանց դրանք...

Ատենախոսություններ

Աննա Սողոմոնի Սողոմոնյան․ «Թվի կարգը գրական արևելահայերենում, գերմաներենում և ռուսերենում»։

Ժ.02.02՝ «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» մասնագիտությամբ բանասիրական գիտությունների...

Թեկնածուական ատենախոսություն, Մարիամ Գեղամի Արշակյան

Մարիամ Գեղամի Արշակյան  «Հաճոյախոսության խոսողական ակտը ռուսական լեզվամշակույթում» 
(թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.