«Հոգեբանական վերնիսաժ» էքսպո-2026

23/04/2026
        2026 թ․ ապրիլի 23-ին Հ․Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիան մասնակցեց «Հոգեբանական վերնիսաժ» էքսպո-2026- ն:
       Լաբորատորիան ներկայացրեց զգացողությանը, մտածողությանը և խոսքին վերաբերող գիտական և փորձարարական հանրամատչելի աշխատանքներ:
       Լաբորատորիայի այս տարի ներկայացվող նախագիծը կոչվում էր «Զգացողությունից մինչև խոսող գիտակցություն»։ Աշխատանքներն ուղեկցվում էին նախագծի համանուն մուլտֆիլմով, որը ստեղծել էր լաբորատորիան։ Այն ներկայացնում էր, թե ինչպես են ապրումները ձևավորում անհատին։
  • Գործնական աշխատանքների 1-ին փուլը խոսքի և շարժման համաժամանակյա աշխատանքի վարժություն էր՝քարտերի կիրառությամբ։
  • Երկրորդ փուլը համակարգման և մտածական/խոսքային համաժամանակյա վարժություն էր՝ հավասարակշռող սարքի կիրառությամբ։
  • Երրորդ փուլը ուղեղի արձագանքելու՝արագություն-ճշգրտություն փորձարկելն էր՝ պատկեր-անվանում հակասող հրահանգների կիրառությամբ։
Միջոցառումը հնարավորություն տվեց փորձարարական հանրամատչելի ձևաչափով ներկայացնելու հետազոտական մեթոդները և ոլորտը հասանելի դարձնելու հանրության ևս մի հատվածի։

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.