Տեղի ունեցավ բարբառագիտության բաժնի հերթական նիստը

24/03/2025
      Այսօր   ԼԻ բարբառագիտության բաժնում մանրակրկիտ քննարկում և ճշգրտում էինք չափորոշիչները, որոնցով պիտի առաջնորդվեինք տեսակապի միջոցով ՌԴ Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտներին տրված առաջադրանքի կատարման արդյունքները գնահատելիս։ Օտար միջավայրում մայրենի բարբառների պահպանությանը նպաստելու խնդիրը կարևորելով՝ հայերենի ուսուցիչների միջազգային միավորման ՌԴ մասնաճյուղի ղեկավարները դիմել էին ԳԱԱ լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի գիտաշխատողներիս՝ խնդրելով մասնագիտորեն գնահատելու օտար միջավայրում իրենց մայրենի բարբառների իմացությամբ առանձնացող հայ դպրոցականներին։ Առաջադրանքի թեման այսպիսին էր. հայերենի տարբեր բարբառներով հարկ էր ներկայացնել Հ. Թումանյանի ՍՈՒՏԱՍԱՆԸ հեքիաթի բեմադրությունը։ Բարբառին հարազատ մնալուց բացի, կարևոր էր համարվելու նաև բեմական համոզիչ խաղը, ազգային կոլորիտ ստեղծելու ունակությունը և այլն։ Առաջնահերթություն վերապահելով բարբառային ճշգրիտ թարգմանությանը՝ հաշվի առանք նաև բեմական արվեստի հմտությունները,անկաշկանդ խոսքը։ Կարծում ենք, որ Հ. Թումանյանի ՍՈՒՏԱՍԱՆԸ հեքիաթն իր հաղթարշավը կշարունակի նաև մերձավոր ու հեռավոր հայկական այլ գաղթօջախներում։ Հայրենիք-Սփյուռք կապերն, անկասկած , ավելի կամրանան նմանատիպ հետաքրքիր նախաձեռնություններով։
 
 Ջեմմա Բառնասյան
ԼԻ բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.