Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ

13/11/2024
     Սույն թվականի նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժինը ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հետ համագործակցությամբ կազմակերպեց «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողով։
      Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յու․ Սուվարյանը։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն բ․գ․դ․ Վ․ Կատվալյանը։ Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի վարիչ բ․գ․թ․, դոցենտ Ս․ Տիոյանը և ՀՊՄՀ հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Ս. Դանիելյանը։
       Հնչեցին զեկուցումներ առկա և առցանց  ձևաչափով։ Մասնակիցները զեկուցումներով հանդես եկան ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ ԱՄՆ-ից, Կանադայից, Կիպրոսից և Լիբանանից։
         Ներկայացված նյութերի, ծավալված քննարկումների արդյունքում հնչեցին գործնական մի շարք առաջարկներ, որոնք նպաստելու են արևմտահայերենի զարգացմանը։
 

Հայտարարություններ

  •  Հ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է

    2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝

     «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:

            Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,

    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։

    Գիտաժողովին...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.