Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ

13/11/2024
     Սույն թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժինը ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հետ համագործակցությամբ կազմակերպեց «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողով։
      Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յու․ Սուվարյանը։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն բ․գ․դ․ Վ․ Կատվալյանը։ Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի վարիչ բ․գ․թ․, դոցենտ Ս․ Տիոյանը և ՀՊՄՀ հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Ս. Դանիելյանը։
       Հնչեցին զեկուցումներ առկա և առցանց  ձևաչափով։ Մասնակիցները զեկուցումներով հանդես եկան ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ ԱՄՆ-ից, Կանադայից, Կիպրոսից և Լիբանանից։
         Ներկայացված նյութերի, ծավալված քննարկումների արդյունքում հնչեցին գործնական մի շարք առաջարկներ, որոնք նպաստելու են արևմտահայերենի զարգացմանը։
 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.