Նոր համագործակցության հեռանկար

28/10/2024

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը մասնակցեց ՀՀ ԳԱԱ և ՌԴ ԳԱԱ Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի միջև Համագործակցության հուշագրի ստորագրման միջոցառմանը։ Այդ համագործակցության շրջանակներում  լեզվաբանական համատեղ ուսումնասիրություններ են նախատեսվում լեզվի ինստիտուտի և Պետերբուրգի լեզվաբանական հետազոտությունների ինստիտուտի միջև։ Որպես համատեղ ուսումնասիրությունների հիմնական ուղղություններ հուշագրին կից ընդհանուր ծրագրում ներկայացվել են գործառական քերականության, մանկական խոսքի օնտոգենեզի և քերականության խնդիրների ուսումնասիրությունը, պատմահամեմասական, լեզուների աշխարհագրության, հանրալեզվաբանության, տիպաբանության ուղղությունները։ 

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.