
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը մասնակցեց ՀՀ ԳԱԱ և ՌԴ ԳԱԱ Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի միջև Համագործակցության հուշագրի ստորագրման միջոցառմանը։ Այդ համագործակցության շրջանակներում լեզվաբանական համատեղ ուսումնասիրություններ են նախատեսվում լեզվի ինստիտուտի և Պետերբուրգի լեզվաբանական հետազոտությունների ինստիտուտի միջև։ Որպես համատեղ ուսումնասիրությունների հիմնական ուղղություններ հուշագրին կից ընդհանուր ծրագրում ներկայացվել են գործառական քերականության, մանկական խոսքի օնտոգենեզի և քերականության խնդիրների ուսումնասիրությունը, պատմահամեմասական, լեզուների աշխարհագրության, հանրալեզվաբանության, տիպաբանության ուղղությունները։
Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
(դոկտորական) Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
...