Տեղի ունեցավ բարբառագիտության բաժնի հերթական նիստը

22/05/2024
      ԼԻ բարբառագիտության բաժնի հերթական նիստը կարևորվեց ևս մեկ հետաքրքիր նախաձեռնությամբ։ Ինստիտուտի տնօրեն և բարբառագիության բաժնի վարիչ Վ.Կատվալյանն առաջարկեց բաժնի աշխատակիցների ողջ ներուժը կենտրոնացնել մի շատ կարևոր թեմայի ուսումնասիրությունն իրականացնելու համար հետևյալ վերտառությամբ՝ «ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԶՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐԲԱՌՆԵՐՈՒՄ» ։
        Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում բաժնի աշխատակիցների հավաքչական աշխատանքների շնորհիվ բաժնում կուտակվել են հայերենի բարբառների 500-ից ավելի խոսվածքային միավորների նկարագրությանն առնչվող նյութեր, հրապարակի վրա են բարբառագիտական տարբեր խնդիրների նվիրված բազմաթիվ հետազոտություններ, մենագրություններ, առանձնակի կարևորություն են ստանում բարբառային համակարգերին առնչվող ուսումնասիրությունները։ Հենց այդ հուսալի հենքի վրա բաժինը պարտավորվում է առաջիկայում ներկայացնելու խմբային աշխատանք՝  «Արևելյան խմբակցության մեջ ներառվող հարավարևելյան և հյուսիսարևելյան բարբառախմբերը» թեմայով։ Ընդ որում՝ ինստիտուտում պահվող խոսվածքային գրանցումներից 223-ը Արևելյան խմբակցությանը պատկանող խոսվածքների նյութերն են։ Կարելի է ասել, որ ունենք հուսալի շտեմարան ուսումնասիրություն կատարելու համար։
 

Բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող
Ջեմմա Բառնասյան

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.