Արևմտահայերենի բաժինը հյուրընկալել էր Հ Կարեն Մնացականյանին

12/02/2024

         Սույն թվականի փետրվարի 12-ին ԳԱԱ լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժինը հյուրընկալել էր ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանին: Բաժինները սերտորեն համագործակում են: Այս դեպքում խնդիրը իսպաներեն-արևմտահայերեն ինքնուսույցի քննարկումն ու դրա մասին կարծիք տալն էր: Ինստիտուտի արևմտահայերենի բաժնի գիտաշխատակից   Ա. Ֆիշենկճյանը խնբագրել, սրբագրել և տպագրելու համար համապատասխան տեսքի էր բերել ինքնուսույցի արևմտահայերենի մասը: Ծավալվեց հետաքրքիր քննարկում, և ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի՝ պարոն Մնացականյանը նախ անձամբ մանրամասն կուսումնասիրի արևմտահայերենի մասը, ապա այն որոշ բուհերի համապատասխան ամբիոնների պատասխանատուների ուղարկելուց և նրանց կարծիքն ունենալուց հետո ևս մեկ անգամ կկայանա հանդիպում արդեն վերջնական եզրակացության հանգելու համար:

Հայտարարություններ

  •  Հ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է

    2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝

     «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:

            Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.