Կյանքից անժամանակ հեռացել է Վարդան Դևրիկյանը

14/04/2023

        Խորապես վշտացած ենք ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանի մահվան գույժը լսելով: Մերօրյա հայ մտավորականի լավագույն հատկանիշներով էր օժտված նա՝ լինելով տաղանդավոր գրականագետ, գիտության հմուտ կազմակերպիչ, ազգի ու հայրենիքի նվիրյալ, ազնիվ ու արդարամիտ, բարեկիրթ ու բարյացակամ անձնավորություն:Իր ներկայությամբ նա զարդարում էր ցանկացած միջավայր, լույս ու ժպիտ էր փոխանցում մարդկանց: Նա լեզվաբանների ցանկալի զրուցակիցն էր, գործընկերը, լավագույնս տեղյակ էր նաև հայ լեզվաբանական մտքի նվաճումներին, և պատահական չէ, որ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտխորհրդի անդամ էր: Ավաղ, նրա մասին արդեն անցյալով ենք գրում, բայց հայագիտության ասպարեզում կհարատևի նրա գիտական անուրանալի վաստակը:

                                                                                        ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրենություն

 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.