
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժինը տասնամյակներ շարունակ անդրադարձել է լեզվի պատմության և համեմատական ուսումնասիրության տարբեր խնդիրների: Բուն ուշադրության առարկա են եղել ոչ միայն հայերենի նոր փաստերի վերհանումն ու նկարագրությունը, այլև լեզվի զարգացման ընթացքին բնորոշ փոխազդեցություններն ու առանձին փոփոխությունները: Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են տասնյակ մենագրություններում, միջազգային գիտական ժողովածուներում, հարյուրավոր հոդվածներում ու զեկուցումներում:
Գիտական արդյունքներն ամփոփելու, հանրությանը և հատկապես հայոց լեզվի պատմության հարցերով հետաքրքրվողներին ներկայացնելու նպատակով հայոց լեզվի պատմության բաժինը սկսում է հրապարակել աշխատակիցների հոդվածներն ու զեկուցումներն ընդգրկող «Հայերենի պատմական ուսումնասիրության հարցեր» նոր ժողովածուն՝ ըստ տարիների: Նյութերը քաղվում են լույս տեսած հանդեսներից ու պարբերականներից՝ առանց հեղինակային կամ խմբագրական միջամտության:
Սույն պրակը ընդգրկում է բաժնի աշխատակիցներ Լ. Հովհաննիսյանի, Գ. Մխիթարյանի, Ս. Գրիգորյանի, Հ. Թադևոսյանի, Վ. Խաչատրյանի, Օ. Խաչատրյանի ուսումնասիրությունները, որոնք 2013 թ. հրապարակվել են տարբեր հանդեսներում, ժողովածուներում։ Պրակում ընդգրկված նյութերը վերաբերում են հայերենի զարգացման փուլերի լեզվական իրադրության բնութագրումների, լեզվական որոշ փոփոխությունների բնույթն ու պատճառները բացահայտելուն, հայերենի քերականական կառուցվածքի, բառապաշարի պատմական զարգացման որոշակի առանձնահատկությունների պարզաբանմանը:
Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
(դոկտորական) Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
...