Հրապարակվել է «Հայերենի պատմական ուսումնասիրության հարցեր» շարքի առաջին պրակը

28/11/2022

           ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի  ինստիտուտի  հայոց լեզվի պատմության բաժինը տասնամյակներ շարունակ  անդրադարձել է լեզվի պատմության և համե­մատական ուսումնասիրության տարբեր խնդիրների: Բուն ուշադրության առարկա են եղել ոչ միայն հայերենի նոր փաստերի վերհանումն ու նկարագրությունը, այլև լեզվի զարգացման ընթացքին բնորոշ փոխազդեցու­թյուններն ու առանձին փոփոխությունները: Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են տասնյակ մենագրություններում, միջազգային գիտական ժողովածուներում, հարյուրավոր հոդվածներում ու զեկուցումներում:

          Գիտական արդյունքներն ամփոփելու, հանրությանը և հատկապես հայոց լեզվի պատմության հարցերով  հետաքրքրվող­ներին ներկայացնելու նպատակով հայոց լեզվի պատմության բաժինը սկսում է հրապարակել աշխատակիցների հոդվածներն ու զեկուցումներն ընդգրկող «Հայերենի պատմական ուսումնասիրության հարցեր» նոր ժողովածուն՝ ըստ տարիների: Նյութերը քաղվում են լույս տեսած հանդեսներից ու պարբերականներից՝ առանց հեղինակային կամ խմբագրական միջամտության:

         Սույն պրակը ընդգրկում է բաժնի աշխատա­կիցներ  Լ. Հովհաննիսյանի, Գ. Մխիթարյանի, Ս. Գրիգորյանի, Հ. Թադևոսյանի, Վ. Խաչատրյանի, Օ. Խաչատրյանի ուսումնասիրությունները, որոնք 2013 թ. հրապարակվել են տարբեր հանդեսներում, ժողովածուներում։ Պրակում ընդգրկված նյութերը վերաբերում են հայերենի զարգացման փուլերի լեզվական իրադրության բնութագրումների, լեզվական որոշ փոփոխությունների բնույթն ու պատճառները բացահայտելուն, հայերենի քերականական կառուցվածքի, բառապաշարի պատմական զարգացման որոշակի առանձնահատկությունների պարզաբանմանը:

 

Հայտարարություններ

  •  Հ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է

    2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝

     «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:

            Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.