Նույնանիշների՝ XVIII դարից ավանդված ձեռագիր բառարանների քննություն, Նազիկ Հովհաննիսյան

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրացուցակները վկայում են հինգ ձեռագրեր, որոնք ամփոփում են նույնանիշների՝ XVIII դարից ավանդված ձեռագիր բառարաններ. դրանց քննությունն է սույն ուսումնասիրությունը։ Ներկայացվում են ձեռագիր բառարանների տեսակները, կազմությունը, նույնանիշների բառաշարքերի ձևավորման սկզբունքները, բառաշարքերի բառակազմական և ձևաբանական առանձնահատկությունները, բառային տարբերակները։ Հայ մատենագրության բնագրային օրինակների համեմատությամբ մանրամասնորեն դիտարկվում են ձեռագիր բառարաններում առկա բառիմաստային փոփոխությունները, նորակազմ բառերը, առանձնացվում և քննվում են բարբառային իրողությունները, փոխառյալ բառերը, օտարաբառ կազմությունները։

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.