Lեզվի ինստիտուտում տեղի ունեցավ հերթական սեմինար-զեկուցումը

14/06/2022

        Ս. թ. հունիսի 14-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ հերթական սեմինար-զեկուցումը` «Մրցակից լեզվական միտումների դերը լեզվի համաժամանակյա գործառության և տարաժամանակյա փոփոխության մեջ» թեմայով, որը վարում էր ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի ավագ գիտաշխատող Սարգիս Ավետյանը: Զեկուցողը նշեց, որ մրցակից (հակադիր) լեզվական միտումները, որոնք բոլորն էլ բխում են առավել արդյունավետ հաղորդակցման պահանջից, կարևոր դեր են խաղում լեզվի համաժամանակյա գործառության և տարաժամանակյա փոփոխությունների մեջ: Ընդ որում, միմյանց հակադիր միտումները հաճախ սահմանափակվում և ճնշում են մեկը մյուսի գործողության ազդեցությունները: Ըստ  այդմ` նայած, թե որ լեզվում, կամ տվյալ լեզվի տարածաժամանակային որ տարբերակում այդ միտումներից որ մեկն է տիրապետող դառնում, ըստ այդմ էլ պայմանավորված է լինում այս կամ այն լեզվական փոփոխության ուղղվածությունը: Երբեմն էլ տվյալ լեզվական օրինաչափությունը ձևավորվում  է ոչ թե մեկ, այլ մի շարք միտումների և գործոնների գործողության արդյունքում:

Հնչեցին հարցեր, ծավալվեց  հետաքրքիր և արդյունավետ քննարկում:

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
  ...

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.