ԼԵԶՎԱԲԱՆՆԵՐԻՆ՝ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

11/04/2023
     «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
     Ընդունվում են հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն հոդվածներ՝  համա­պա­տասխան ամփոփումներով:
     Հանդեսը հրատարակվում  է տարին երկու անգամ:
    Հանդեսի՝ 2023թ․ առաջին թողարկման համար հոդվածներն ուղարկել  մինչև  2023թ․ ապրիլի 11-ը։
    Հոդվածների հիմնական դրույթները կարելի է ներկայացնել «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանին (ս․թ․ ապրիլի 27-28-ին)։
 
Ընդհանուր պահանջներ
Հոդվածն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` instlingv@sci.am՝  կից՝ (File Attachment)-ով։  
● Համակարգը՝ Microsoft Word    (97-2003), A 5 չափի. հոդվածը` մինչև 15 էջ. ամ­փո­­փումը` մինչև մեկ էջ (ներառյալ հեղինակի ազգանունը, անունը,  խո­րա­­­գիրը), լու­սանցքը՝ վերևից՝ 1,5 սմ, ներքևից՝   2 սմ, աջից  և ձախից՝ 1,5 սմ, պարբերության առաջին տողի խորությունը՝ 1,0:
●Լեզուն՝ հայերեն (ամփոփումը՝ անգլերեն և ռուսերեն), անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն (ամ­փո­փումը՝ հա­յերեն):
● Տեքստի տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլե­րեն, ֆրանսերեն, ռուսերեն), ամփոփ­ման տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն):
Հերթականությունը` ա) խորագիր, բ) հեղինակի ազգանուն, անուն,  գիտական աստիճան,  աշխատավայր, պաշտոն,  էլեկտրոնային հասցե, գ) բանալի բառեր (7 բառ), դ) տեքստ (նախաբան, շարադրանք՝ ենթախորագրերով, եզրակացություն), ե) օգտագործված գրականություն և համառոտագրությունների ցանկ, զ) ամփոփում (ամփոփումները պետք է պարունակեն  որոշակի, հստակ և ընդգրկուն տեղեկություն նյութի վերաբերյալ. oտարալեզու հոդվածների հայերեն և հայերեն հոդվածների օտարալեզու (անգլերեն, ռուսերեն)  ամփոփագրերը՝  մինչև 200 բառ), է)  տեղեկու­թյուն­ներ հեղինակի մասին (հեղինակի գիտական աստիճանը, աշխատանքի վայրը, պաշտոնը՝ հայերեն և օտար որևէ լեզվով, հեռախո­սահամարը և էլեկտրոնային հասցեն)։
Հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ:
Տառերի չափը. խորագիր` 11՝ մուգ, գլխա­տառ, հեղինակի ազգանուն, անուն` 11՝ մուգ, գիտական աստիճան,  աշխա­տա­վայր, պաշտոն,  էլեկտրոնային փոստ`11՝ ոչ մուգ,   են­թախորագրեր` 11՝ մուգ, տեքստ` 11՝ ոչ մուգ, ամփոփում` 11՝ ոչ մուգ (ամ­բող­­ջութ­յամբ), հղում­ներ` 9՝ մուգ (հե­ղի­նակ), 9՝ ոչ մուգ, թեք (խորագիր), 9՝ ոչ մուգ (մա­տե­նա­գիտական տվյալներ. ժողովածուների, hղվող ամսագրերի և կայքերի դեպ­քում  նախ նշվում է  հոդվածի վերնագիրը, դրվում է միջակետ ու անջատման գիծ, ա­պա՝ ժողո­վա­ծուի վերնագիրը, խմբագր(ներ)ի կամ կազմող(ներ)ի տվյալները, հրա­տա­րա­կու­թյան վայրը, թիվը, էջը):
Նշվածը վերաբերում է նաև  այլ  լեզուներով հղումներին։
Փակագծերը՝  կլոր:
Միացման , անջատման   գծիկները   չշփոթել, տողադարձ  չանել ։
Միջտողային հեռավորությունը`1:
 
 
 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.