Լեզուների ուսուցման խնդիրները համաշխարհայնացման արդի դարաշրջանում

29/12/2021
           Սիրով տեղեկացնում ենք, որ լույս է տեսել «Լեզուների ուսուցման խնդիրները համաշխարհայնացման արդի   դարաշրջանում» կոլեկտիվ մենագրությունը, որը տպագրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ ֆինանսավորմամբ իրականացվող 20TTSH-063 «Հայերենի դերը և ուսուցման խնդիրները բազմալեզու միջավայրում» գիտական նախագծի շրջանակում:
          Գիրքը նվիրված է լեզուների ուսուցման արդիական խնդիրներին, ներկայացվում են համաշխարհայնացման մարտահրավերներին դիմակայելու ուղիներ և առաջարկներ: Քննվում եմ մայրենի, օտար, երկրորդ և մասնագիտական լեզուների ուսուցման խնդիրները, երկլեզվության և բազմալեզվության հարցը՝ որպես 21-րդ դարի լուրջ հրամայական, վեր են հանվում լեզվաքաղաքականության խնդիրներ, ներկայացվում լեզվի ուսուցման նոր մեթոդներ և միջգիտակարգային եղանակներ: Գիրքը կարող է օգտակար լինել Հայաստանում և արտերկրում ապրող մեր հայրենակիցներին, որոնք կարևորում են հայերենի դերը և ուսուցումը օտարախոս միջավայրում՝ հայապահպանության և հայերենապահպանության նպատակներով, օտարերկրացիներին, որոնք հետաքրքրված են հայերենի ուսուցմամբ և դասավանդումով:
 

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.