
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի դահլիճում 2021թ հունիսի 24-25-ին կայացավ «Ջահուկյանական ընթերցումներ-21» գիտաժողովը։ Հանրապետական կարգի երկօրյա գիտաժողովին մասնակցում էին բանագիտության ասպարեզի ճանաչված մասնագետներ՝ լեզվաբաններ, ազգագրագետներ, պատմաբաններ, մատենագետներ և այլն։ Լեզվի ինստիտուտի տարբեր բաժինների գիտնականներն իրենց զեկուցումներում անդրադարձան արդի հայերենի, լեզվի պատմության, բարբառագիտության բնագավառներին առնչվող տարաբնույթ հարցերի։ Մեծ գիտնականի հիշատակը հավերժացնելուն ուղղորդված ամենամյա հերթական գիտաժողովն անցավ գիտական բարձր մակարդակով։
Ջեմմա Բառնասյան- բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող
«ՋԱՀՈՒԿՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԾՐԱԳԻՐ
Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
(դոկտորական) Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
...