Ջահուկյանական ընթերցումներ -21

26/06/2021

         ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի դահլիճում  2021թ հունիսի  24-25-ին  կայացավ  «Ջահուկյանական ընթերցումներ-21» գիտաժողովը։ Հանրապետական կարգի   երկօրյա գիտաժողովին մասնակցում էին  բանագիտության ասպարեզի ճանաչված մասնագետներ՝ լեզվաբաններ, ազգագրագետներ, պատմաբաններ, մատենագետներ  և այլն։ Լեզվի  ինստիտուտի տարբեր բաժինների գիտնականներն իրենց զեկուցումներում  անդրադարձան արդի հայերենի, լեզվի պատմության, բարբառագիտության  բնագավառներին առնչվող տարաբնույթ  հարցերի։ Մեծ գիտնականի հիշատակը հավերժացնելուն ուղղորդված ամենամյա  հերթական գիտաժողովն անցավ  գիտական բարձր մակարդակով։

  Ջեմմա Բառնասյան- բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող

«ՋԱՀՈՒԿՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ»  ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ  ԾՐԱԳԻՐ

 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.