«ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ

12/05/2021
       Ս.թ. մայիսի 10-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հեռավար հարթակում տեղի ունեցավ ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի հերթական սեմինարը, որը վարում էր բաժնի ավագ գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյանը: Սեմինարի թեման շատ արդիական էր և հետաքրքիր, նվիրված էր կիրառական լեզվաբանության արդի խնդիրներիցմեկին՝ հայերենի ձևային նկարագրությանը:
       Դեռևս 2018 թվականից Մ. Սարգսյանի ղեկավարությամբ և Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան հովանավորությամբ սկսվել են «Հայերենի բառակազմության ձևային նկարագրություն և համապատասխան էլեկտրոնային շտեմարանի ստեղծում» գիտահետազոտական նախագծի աշխատանքները: Սեմինարի ընթացքում Մ. Սարգսյանը ներկայացրեց շտեմարանի կազմության հիմքում ընկած սկզբունքները, հայերենի ձևայնացմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման ուղիները, շտեմարանի հնարավորությունները և այլն: Նշեց. «Ծրագրաշարը մշակված է այնպես, որ շտեմարանում տվյալներ մուտքագրելիս համակարգը հեռացնում է կրկնությունները: Շտեմարանի տվյալները ենթակա են խմբագրման, սակայն միայն հեղինակների կողմից: Շտեմարանում տվյալների մուտքագրման փուլից հետո կարելի է որոնման համակարգով գտնել անհրաժեշտ տվյալներ, իրականացնել տվյալների համեմատություններ, դիտումներ, խմբագրումներ և այլն: Օգտատերերը տվյալների շտեմարանից կարող են օգտվել որոնումների շնորհիվ: Որոնումներն ու հարցումները կազմակերպելու համար ստեղծվել է կաղապար, որը բառակազմության ձևային նկարագրման շտեմարանի օգտատերերին հնարավորություն էտալիս ստանալ իրենց հետաքրքրող տվյալները»: Շտեմարանում հնարավոր է կատարել երկու տիպի հարցում՝ սովորական և ընդլայնված: Սովորական հարցում կատարելիս որոնումը կազմակերպվում է ըստ բառի: Ընդլայնված հարցումները  հնարավորություն են տալիս տեսնելու տարբերակային ձևերի, շեղումների և անկանոնությունների ամբողջական պատկերը:
       Այս էլեկտրոնային շտեմարանն իր տեսակի մեջ, ըստ էության, եզակի է՝ ծավալով և բառային նյութի ընդգրկումով, կարող է լիովին լուծել բառերի կազմության հետ կապված խնդիրները:  Շտեմարանը կարող է ծառայել հասարկության լայն շրջանակներին:
 
 
 
 
 
 
 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.