Մայրենի լեզվի օրվան նվիրված առցանց քննարկում

21/02/2021

2000 թվականից ի  վեր  Յունեսկօ-ի  որոշմամբ  փետրվարի 21-ը ողջ աշխարհում համարվում է  Մայրենի լեզվի օր՝ կարևորելով  մայրենի լեզվի դերը՝ որպես   յուրաքանչյուր  ազգի  ինքնության վկայություն։ Ամեն տարի  ՀՀ-ում  այս կարևոր տոնը նշվում է տարաբնույթ միջոցառումներով։ ԳԱԱ  լեզվի ինստիտուտն այդ առիթով  նախկինում նախաձեռնում և կազմակերպում էր   հանդիպումներ՝  լեզվի մաքրության ու պահպանության խնդիրներին նախանձախնդիր  մտավորականներին  հուզող  հարցերը  բարձրաձայնելու համատեղ քննարկելու և  լուծումներ փնտրելու  նպատակով։ Համաճարակի չնահանջող վտանգով պայմանավորված՝ այս տարի   Մայրենի  լեզվի միջազգային  օրը նշվեց  ինստիտուտի գիտաշխատողների   և    Գավառի պետական համալսարանի  դասախոսների, ինչպես նաև ուսանողների մասնակցությամբ առցանց քննարկման ձևով՝ հիմնականում անդրադառնալով   վաղուց ի վեր բոլորի դժգոհությունը  հարուցող  դասագրքային  քաղաքականությանը,  մայրենի լեզվի մաքրությանն ու  պատշաճ գործառույթին, զանգվածային լրատվամիջոցների լեզվին   ու լեզվական աղավաղումներին։ Արևմտահայերենի պահպանության  հարցում նախանձախնդիր  հասարակական գործիչ,   Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքոմ կրկին  անդրադարձավ  գաղթօջախներում և մայր հայրենիքում արևմտահայերենի գործառույթն ապահովելու խնդիրները չանտեսելու և վճռական քայլեր անելու անհրաժեշտությանը։  Հետաքրքիր ու բովանդակալից քննարկումից  գոհ մնացին բոլորը։ Վստահաբար կարելի է ասել,   որ օրվա խորհրդին համահունչ միջոցառում էր։ Շնորհակալությու՛ն կազմակերպիչներին։

Բ.գ.թ., դոցենտ Ջեմմա Բառնասյան

Հայտարարություններ

  •  Հ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է

    2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝

     «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:

            Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,

    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։

    Գիտաժողովին...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.