Նոր նախաձեռնություն բարբառագիտության բաժնում

14/01/2020
       2020 թվականի հունվարի 14-ին բարբառագիտության բաժնի ընթացիկ տարվա անդրանիկ նիստում որոշվեց ձեռնամուխ լինել «Բարբառագիտական բառարան» հիմ­նարար աշխատության ստեղծմանը:
            Եղան մի շարք առաջարկություններ: Վ.Կատվալյանը ներկայացրեց բառարանի կառուցվածքը, բովանդակային առանձ­նա­հատ­կությունները: Նշվեց, որ  բառարանում այբ­բե­նական կարգով առան­ձին բառա­հոդ­վածներով կներկայացվեն բարբառա­գի­տու­թյան ոլորտին վերաբերող նյութեր, կտրվեն բարբառային միավորների, բարբա­ռային հատ­կա­նիշների համառոտ բնութագրերը, կնկարագրվեն բարբա­ռագիտական հաս­կա­ցու­թյուն­ներն ու տերմինները, կընդգրկվեն հայ և օտարազգի բարբառա­գետ­ների գի­տա­կան գործունությունը լուսա­բա­նող նյութեր և այլն: Նիստում քննարկվեցին բա­ռա­րանի կազմման սկզբունքները, աշխատանքային մեթոդները:
         Որոշվեց բաժնի հաջորդ՝ փետրվարին կանալիք նիստում ներկայացնել և քննար­կել Ա սկզբնատառով բառահոդվածների ցանկը: Բառարանի կազմման, ընդգրկվող նյութերի մշակման հետ կապված հարցերն ու առաջարկները կլսվեն  նաև բաժնում կազ­մակերպվող ամենշաբաթյա քննարկումներում:

Հայտարարություններ

  •  Հ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է

    2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝

     «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:

            Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,

    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։

    Գիտաժողովին...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.