ԳԱԱ Լեզվի ինստիտուտը հյուրընկալել է ՎՀՄՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողներին

28/11/2019
         Սույն թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը հյուրընկալել էր Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներին:
         Ողջույնի խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը, ներկայացրեց ինստիտուտի անցած ուղին, ձեռքբերումները, հեռանկարային ծրագրերը:
          Ելույթներով հանդես եկան և բաժնինների գործունեությունը ներկայացրին ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ Վ. Համբարձումյանը, բառարանագրության բաժնի վարիչ Ա. Գալստյանը:
          Ինստիտուտի աշխատակից Տ. Սիրունյանն անդրադարձավ հայոց լեզվի պատմության բաժնի աշխատանքներին: Ուսանողների հետ հետաքրքիր քննարկում ծավալեց արևմտահայերենի բաժնի աշխատակից Ռ. Թոխմախյանը: Մերի Սարգսյանը ներկայացրեց «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» մագիստրոսական կրթական ծրագիրը, ինչպես նաև ուսանողներին առաջարկեց միանալ ինստիտուտին կից գործող Լեզվի երիտասարդ պաշտպանների խորհրդի աշխատանքներին և ձեռք բերել կամավորական աշխատանքի առաջին փորձառությունը:
         Ամփոփելով ելույթները` ինստիտուտի տնօրենն առաջարկեց պարբերական դարձնել նմանատիպ հանդիպումները և համագործակցությունը: Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողներն ինստիտուտից հեռացան նվերներով. տնօրենն ուսանողներին նվիրեց գրքեր` ինստիտուտի վերջին հրատարակություններից:

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.