Գիտական քննարկում բարբառագիտության բաժնում

14/11/2019

          Բարբառագիտության բաժնի հերթական նիստին հրավիրված էր   Վրաստանի Հանրապետության  Ախալցխայի  շրջանի Ծղալթբիլա  գյուղի ներկայիս խոսվածքին կատարելապես տիրապետող  և վերջին 20 տարիների ընթացքում  բանահավաքչական ակտիվ գործունեություն ծավալած   ուսուցիչ-բանագետ  Դուստրիկ Դարբինյանը։ Նա ներկայացրեց իր հայրենի  գյուղի խոսվածքի արդի վիճակը, կատարեց մի շարք   հետաքրքիր  դիտարկումներ   խոսվածքի   հնչյունական օրինաչափությունների շուրջ՝  համեմատելով Կարնո բարբառով խոսող այլ բնակավայրերի խոսվածքների հետ։

        Իր դիտարկումները ներկայացնելիս  տիկին Դարբինյանն   օրինակներ բերեց   գյուղում իր գրառած բանահյուսական նմուշներից։ Հատկանշական է,  որ նա պատրաստվում է առաջիկայում հրատարակել բանահյուսական նյութերի ժողովածու՝ բարբառագետ Ջեմմա Բառնասյանի խմբագրությամբ։ Այս հանդիպումը  լեզվաբան-բարբառագետների  հետ   շահեկանորեն կնպաստի նրա ծավալած բանահավաքչական աշխատանքներին՝ հստակեցնելով  մայրենի բարբառի գրանցումներում  խիստ անհրաժեշտ՝ գիտական տառադարձմանն առնչվող խնդիրները։ 

           Շատ հետաքրքիր ու անհրաժեշտ  քննարկում էր  բառային փոխառությունների ինքնատիպ ձևերի վերհանման առումով։ Թե՛  բարբառագետների և թե՛ մանկավարժ-բանահավաքի համար քննարկումը հետաքրքիր էր ու անհրաժեշտ։ Հայ բարբառների արդի վիճակի մասին  տեղեկություններ ստանալու  հետաքրքիր ձև է  հանդիպումը բարբառախոս անձանց  հետ (դաշտային հավաքչական աշխատանքներին զուգահեռ)։ Նման հանդիպումների գործառական արժեքն ակնհայտ է։

                                                                                                                                                                               Ավագ գիտաշխատող      Ջեմմա Բառնասյան

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.