Գիտական քննարկում բարբառագիտության բաժնում

08/10/2019
          Ս. թ. հոկտեմբերի 7-ին  ԳԱԱ  Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնում տեղի ունեցավ «Ծածկալեզուն հայ բարբառներում» խորագրով քննարկում, ինչպես նաև շարունակվեց «Բարբառային տերմինաբանության հարցեր» քննարկումը:
            Բաժնի ավագ գիտաշխատող Ա. Վարդանյանը խոսեց ծածկալեզվի մասին և մասնավորապես ներկայացրեց Ագուլիսի բարբառի հարուստ ծածկալեզուն: Հարցի վերաբերյալ կարծիքներ արտահայտեցին ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը, բաժնի գիտաշխատողներ Ա. Աբրահամյանը, Գ. Գևորգյանը, Ջ. Բառնասյանը, Հ. Խաչատրյանը, Ա. Մկրտումյանը:
            Այնուհետև Վ. Կատվալյանը խոսեց բարբառային տերմնաբանության որոշ հարցերի շուրջ (բառային զուգաբանություններ, բառիմաստային զուգաբանություններ և այլն): Կարևորվեց հայ բարբառագիտության մեջ հնարավորինս միասնական տերմինների կիրառումը:

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.