Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

13/05/2019
             Ս.թ. մայիսի 13-ին հայոց լեզվի պատմության բաժնում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված հին հայերենի հոգնակի թվի կազմության որոշ առանձնահատկություններին:
           Բանախոսն անդրադարձավ հայագետների հետազոտություններում, նաև գրաբարի դասագրքերում արձանագրված այն իրողությանը, որ հին հայերենում կիրառվող բուն հոգնակերտ են միայն  ք , ս, ց և իկ մասնիկները, մյուսները (-ան, անի, -եար, -որայ, -որեայ, -ստան, -տի,-ոտի) բառին հաղորդում են հավաքական նշանակություն: Արծարծվեց այն միտքը, որ տեսակետը վերանայման կարիք ունի, քանի որ որոշ բառերի և մանավանդ ազգերի, ցեղերի անուների վրա դրվելով՝ ք-ն միայն հոգնակի ձև չի կազմում. ցույց է տալիս և՛ հավաքական ամբողջություն, և՛ այն վայրը, որտեղ ապրում էին այդ մարդիկ, ասել է թե՝ ք-ն նաև տեղանվանական ածանց է, օր.՝   Հայք, Վիրք, Պարսք, Աղուանք և այլն: Այնուհետև նշվեց, որ մարդ բառի ձևակազմական բոլոր դրսևումները վկայում են, որ մարդիկ ձևը հին հայերենում նախապես արտահայտել է և՛ հավաքական, և՛ հոգնակի իմաստ: Ասվածը հաստատվեց նաև բնագրային օրինակներով:
         Ծավալվեց  քննարկում, բանախոսը կարծիք հայտնեց, որ հին հայերենի հոգնակի թվի կազմությունն  առանձին հետազոտության նյութ կարող է լինել և որոշ ըմբռնումներ կարող են նոր լուծումներ ստանալ:
 

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.