Գիտական քննարկում բարբառագիտության բաժնում

10/05/2019

          Բարբառագիտության բաժնի նախորդ քննարկման ժամանակ որոշվել էր պարբերաբար անդրադառնալ հայերենի տարբեր բարբառներում առկա բառանվանողական և բառիմաստային ինքնատիպ ձևերին և իրողություններին։ Հատկանշական է, որ այս քննարկմանը (10.05.19) մասնակցում էր ԵՊՀ-ի իրանցի ասպիրանտ Մարիամ Թորաբին։ Նա հետաքրքիր վիճակագրական տվյալներ հայտնեց Իրանի Սպահան քաղաքում ապրող ջուղայահայության արդի լեզվավիճակի մասին՝ լրացնելով Նոր Ջուղայի բարբառին նվիրված աճառյանական հայտնի ուսումնասիրությունից քաղված բարբառային ինքնատիպ ձևերի մասին Ջեմմա Բառնասյանի ներկայացրած տեղեկությունները։ Բաժնի աշխատակիցները կարևոր համարեցին և ողջունեցին Սպահան քաղաքում մոտ ապագայում բարբառագիտական գիտարշավ իրականացնելու գաղափարը։ Այնուհետև Արտակ Վարդանյանը խոսեց Ճահուկ-Վայքի միջբարբառի խոսվածքներում առկա նմանատիպ ինքնատիպ իրողությունների մասին։ Յուրօրինակ բառաձևերով հարուստ է նաև առայսօր գործառող Համշենի բարբառը, որին անդրադարձավ Հասմիկ Խաչատրյանը։ Վիկտոր Կատվալյանի ամփոփիչ խոսքը նույնպես հետաքրքիր բառանվանումներին և բառիմաստային ինքնատիպ իրողություններին էր նվիրված։Այսպիսի քննարկումների արդյունքում է ծնվում հայ բարբառների հետազոտական աշխատանքներն անվերջ կատարելագործելու և ցանկալի արդյունքների հասնելու տեսլականը։

 

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
    ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.