Թվայնացման հարցեր. սեմինար կիրառական լեզվաբանության բաժնում

23/11/2023

           ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնում տեղի ունեցավ էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին նվիրված սեմինարների շարքի 3-րդ սեմինարը: Այն նվիրված էր էլեկտրոնային բառարաններից օգտվելու հմտություններին։ Սեմինարի բացումն արվեց կիրառական լեզվաբանության բաժնի վարիչ, բ. գ. թ. Գ. Գրիգորյանի ելույթով: Նա մանրակրկիտ և բազմաբնույթ դիտարկումներ ներկայացրեց բառարանագրության մեջ  թվայնացման վերաբերյալ: Լեզվի ինստիտուտի բառարանագրության բաժնի կրտսեր գիտաշխատող Վ. Բաղրամյանը ներկայացրեց էլեկտրոնային բառարանների ստեղծման նպատակները, սկզբունքները և խնդիրները: Սեմինարի 3-րդ բանախոսի՝ լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի կրտսեր գիտաշխատող Հ. Մարաշլյանի ելույթը «Թվայնացման դարաշրջան. դրականն ու բացասականը» խորագրի շրջանակում էր: Կիրառական լեզվաբանության բաժնի գիտաշխատող, բ. գ. թ. Ս. Հովհաննիսյանը ամփոփեց սեմինարը՝ ներկայացնելով  բառարանների առաջացման և զարգացման պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր: Հիմնական ելույթներին հաջորդեց ընդհանուր քննարկումը, որի ընթացքում ներկայացվեց և վերլուծվեց ժամանակակից բարձրագույն տեխնոլոգիաների ընդհանուր ազդեցությունը մարդկային մտածողության, մտավոր աշխատանքի որակի և արագության վրա: Սեմինարին ներկա էին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տարբեր բաժինների գիտաշխատողներ, ասպիրանտներ, ինչպես նաև ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի սաները:

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.