Ծառատունկ Հավերժության պուրակում

25/10/2021
          Երևանից Ապարան տանող ավտոճանապարհի հարակից վայրում` Տառերի պուրակի և Սուրբ խաչի հարևանությամբ գտնվող  Հավերժության պուրակում, ծառատունկ էր, որին մասնակցում էին գիտության, կրթության, սպորտի և մշակույթի ոլորտի ճանաչված բազում ներկայացուցիչներ:
         ԳԱԱ լեզվի ինստիտուտի աշխատակիցները   Հավերժության պուրակում ևս ծառ տնկեցին` ի հիշատակ Հ. Աճառյանի: Ինպես նշեց ինստիտուտի տնօրեն պարոն Կատվալյանը, երևույթը խորհրդանշական է և կարևոր է նախ այն առումով, որ  հարգանքի տուրք ենք մատուցում մեր մեծերին, ցանկանում ենք, որ ծառն  ամուր արմատներ ձգի հայրենի հողում և հավերժ լինի, ինչպես հավերժ է Հ. Աճառյանի գիտական ժառանգությունը: Մյուս կողմից` ծառատունկը Հավերժության պուրակում  բնապահպանական և գեղագիտական նշանակություն ունի. տարածքը ընտրված և ձևավորված է ճաշակով, և այգու հատակագիծը հավերժության նշանի տեսք ունի:
         Լեզվի ինստիտուտը շնորհակալություն է հայտնում նախագիծն իրականացնողներին և միջոցառման կազմակերպիչներին:  
 
         

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.