Տնտեսագիտության և լեզվի ինստիտուտների համատեղ սեմինարը

24/10/2024

        Տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ լեզվի և տնտեսագիտության ինստիտուտների երիտասարդ գիտնականների «Գիտական հարացույցի զարգացումը և վիճակագրությունը հումանիտար ուսումնասիրության մեջ. տվյալների համակարգման գործիքներ և սկզբունքներ» համատեղ հատուկ սեմինարը ԵՊՀ հայ բանասիրության հայոց լեզվի ամբիոնի սաների համար, որոնք իրենց պրակտիկան անցնում էին լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնում։ Սեմինարին մասնակցեցին նաև ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի ուսանողները։ Սեմինարի առաջին մասը՝ գիտական հարացույցի զարգացումը, ընթացավ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնում (վարող՝ գիտաշխատող Ս. Հովհաննիսյան), իսկ երկրորդ մասը՝ վիճակագրություն և տվյալների մշակում, տնտեսագիտության ինստիտուտի նորաբաց լաբորատորիայում (վարող՝ գիտաշխատող Ա. Ըռքոյան)։

       Ուսանողներին ներկայացվեցին հումանիտար գիտության ուսումնասիրության առարկայի հետազոտության մի շարք կարևոր սկզբունքներ, ինչպես նաև գիտության համընդհանրական մեթոդները: Սեմինարն ամփոփվեց ակտիվ քննարկումով: Երկու ինստիտուտների երիտասարդ գիտնականները պատասխանեցին ուսանողներին հուզող հարցերին՝ փոխանցելով իրենց փորձը: Սեմինարի նպատակն էր ոչ միայն մասնակիցներին ներկայացնել մասնագիտական հմտություններ, այլ նաև ցույց տալ, թե ինչպես են համագործակցում միմյանց զուգահեռ գիտական ոլորտները և ինչպես է մի ոլորտի գործիքը կիրառվում հարակից մյուս ոլորտի աշխատանքի մեջ՝ ընդգծելով այն ճշմարտությունը, որ գիտական ոլորտները խիստ անջրպետված չեն միմյանցից և խրախուսելով տարատեսակ համագործակցությունները:

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.