Սեմինար-քննարկում՝ նվիրված հայերենի ժամանակի և կերպի քերականական կարգերին

28/04/2017

Ապրիլի 28- ին ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ նվիրված կերպի և ժամանակի քերականական կարգերին: Զեկուցումով հանդես եկավ Ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի գիտաշխատակից, բ.գ.թ. Սարգիս Ավետյանը: Նա ներկայացրեց հայերենի ժամանակի և կերպի քերականական կարգերը ընդհանուր և տիպաբանական լեզվաբանության լույսի ներքո, ինչպես նաև անդրադարձավ Է. Աղայանի և Գ. Ջահուկյանի տեսակետներին: Հետաքրքիր առաջարկներով և դիտարկումներով հանդես եկան նաև ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը, Լ. Հովհաննիսյանը, Լ.Հովսեփյանը, Ս.Տիոյանը: Սեմինարն իր հարցադրումներով հետաքրքիր էր ու բովանդակալից, որոշ հարցերի վերաբերյալ հետագա մտորումների առիթ տվեց:

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.