Սեմինար՝ «Հնչերանգը 4 բնույթի նախադասություններում` 3 լեզուների համեմատությամբ»

26/06/2019
             2019թ. հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար «Հնչերանգը 4 բնույթի նախադասություններում` 3 լեզուների համեմատությամբ (հայերեն, ռուսերեն, անգլերեն)» թեմայով:  Ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի գիտաշխատող Գայանե Գրիգորյանը կարևորեց խոսքի հնչերանգի դերը հաղորդակցման գործընթացում  և Հնչերանգն անվանեց լեզուների երաժշտություն: Նա ներկայացրեց իր  փորձառական հնչյունաբանական հետազոտությունը, որի նպատակն է համեմատել հայերենի, ռուսերենի և անգլերենի հնչերանգները տարբեր բնույթի նախադասություններում: Ի դեպ, սա առաջին հետազոտությունն է, որ իրականացվել է 3 լեզուների նկատմամբ` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, մասնավորապես  ձայնի վերլուծության  համակարգչային նոր ծրագրերի օգտագործմամբ:
            Սկզբում խոսվեց հնչերանգի` որպես խոսքի շղթայի ռիթմիկական մեղեդային կառուցվածքի մասին, նշվեց, որ հնչերանգը  ձայնի բարձրացումն ու իջեցումն է, շեշտակիր և անշեշտ վանկերի հաջորդական հերթագայությունը: Դա մեղեդու, տեմբրի, խոսքի արագության, շեշտի արտահայտման միասնությունն է:
Փորձառական հնչյունաբանական մասի նկարագրության ժամանակ բանախոսը նշեց, որ ուսումնասիրվել են 14 ձայնահատկանիշներ` հաճախականության, ուժգնության և տևողության վերաբերյալ: Ընտրվել են 4 բնույթի` պատմողական, հարցական, հրամայական, բացականչական նախադասություններ, որոնք թարգմանվել են ռուսերեն և անգլերեն: Հաղորդավարները կարդացել են նախադասությունները, որոնք ձայնագրվել են և ներածվել համակարգիչ` ձայնի վերլուծության «Պռաատ»  ծրագրի մեջ: Կատարվել են հաշվարկներ և տվյալների մշակում, որից  հետո արվել են օրինաչափությունների դուրսբերումներ և եզրահանգումներ:
         Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը` նշելով փորձառական հետազոտությունների կարևորությունը և նոր տեխնոլոգիաների օգտագործումը կիրառական լեզվաբանության բնագավառում:
         Հնչեցին հարցեր և պատասխաններ:   

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.