Պրակտիկանտները կիրառական լեզվաբանության բաժնում

23/10/2024

          ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնում մասնագիտական պրակտիկա անցնող ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողները ամփոփեցին իրենց պրակտիկան։ Պրակտիկան ղեկավարում էր կիրառական բաժնի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Սիրանուշ Հովհաննիսյանը։ Ուսանողները տեղեկացան գիտական հետազոտության կազմակերպման նրբություններին, լեզվի իրացման հիմքում ընկած լեզվամտածական գործընթացներին, խոսքի ներազդման մեխանիզմների տրամաբանությանը, վերացական իրողությունների լեզվականացման և դրանց՝ հաղորդակցման միավորի վերածվելու օրինաչափություններին, ինչպես նաև պրակտիկայի շրջանակներում մասնակցեցին ՀՀ ԳԱԱ լեզվի և տնտեսագիտության ինստիտուտների երիտասարդ գիտնականների «Գիտական հարացույցի զարգացումը և վիճակագրությունը հումանիտար ուսումնասիրության մեջ. տվյալների համակարգման գործիքներ և սկզբունքներ» համատեղ հատուկ սեմինարին։

 

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.