Փորձառական հնչյունաբանության նորաբաց լաբորատորիայում ուսանողներն անցան իրենց գիտահետազոտական պրակտիկան

27/02/2023
         ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի լեզվաբանության ամբիոնի «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» կրթական ծրագրի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները իրենց գիտահետազոտական պրակտիկան անցան Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի փորձառական հնչյունաբանության նորաբաց լաբորատորիայում:
          Բաժնի վարիչ Գ. Գրիգորյանի ղեկավարությամբ ուսանողները ծանոթացան ժամանակակից սարքավորումներին, խոսքի վերլուծության նորագույն ծրագրերին, հնչյունի ֆիզիկական բնութագրերին, Praat ծրագրով կատարեցին փորձարկումներ: Նրանք նաև հակիրճ տեղեկություն ստացան կիրառական լեզվաբանության բաժնի աշխատակիցների կողմից  կազմած համաբարբառների, դրանց ստեղծման և նշանակության մասին:
          Պրակտիկայի ղեկավարի հանձնարարությամբ ուսանողները կատարեցին գիտափորձեր, որոնց արդյունքները մտադիր են ներկայացնել լեզվաբանական որևէ գիտաժողովի կամ գրել հոդված որևէ ամսագրում:
           Մագիստրանտներն իրենց պրակտիկան ամփոփեցին տեսասահիկների միջոցով ներկայացված ելույթներով, որոնց մեջ արտացոլված էին պրակտիկայից ստացած գիտելիքները: 

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
  ...

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.