Նոր նախաձեռնություն հայոց լեզվի պատմության բաժնում

15/01/2020
       2020թ. հունվարի 15-ին հայոց լեզվի պատմության ընթացիկ տարվա անդրանիկ նիստում որոշվեց ձեռնամուխ լինել «Գրաբարյան քարացած ձևեր արդի հայերենում» աշխատության ստեղծմանը:
       Եղան տարբեր դիտարկումներ ու առաջարկություններ: Նշվեց, որ գրաբարյան քարացած ձևերից առաջացած բառերն անհրաժեշտ է տարբերակել և առանձին քննել, քանի որ դրանք  ինքնուրույն բառային միավորների են վերածվել լեզվի զարգացման տարբեր փուլերում։
Նիստում քննարկվեցին քարացած բառաձևերի՝ ինքնուրույն բառային միավորներ դառնալու որոշ առանձնահատկություններ, այդ բառերի խմբավորման ու դասակարգման սկզբունքները:  
        Որոշվեց բաժնի հաջորդ նիստերում ներկայացնել և քննարկել աշխատանքի մեթոդներն ու նյութերի մշակմանն առնչվող հարցեր:

 

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.