Միջոցառում՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի 75-ամյակին

08/10/2018

         ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը գիտու­թյունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակը նշանավորում է հանդիսությունների շարքով՝ նվիրված հայերենագիտության երախտավորներին, որոնք կանգնած են եղել ակադեմիայի, լեզվի ինստիտուտի հիմնադրման ակունքներում և մեծապես նպաստել են հայերենագիտության առաջընթացին: Շարքի առաջին միջոցառումը, որ նվիրված էր Հ.Աճառյանին, տեղի ունեցավ ս.թ. հոկ­տեմբերի 5-ին: Հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ լեզվի ինստի­տուտին ողջունելու էին եկել ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը,  ՀՀ սփյուռքի նախարարության, ԳԱԱ տարբեր հաստատությունների, բուհերի ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ: Բացման խոսքում ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը ներկայացրեց հաստատության անցած ուղին, ձեռքբերումներն ու  անելիքները: Նա մասնավորապես նշեց, որ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը իր հիմնադրման օրվանից շարունակել է հայ լեզվաբանական մտքի զարգացման նախորդ փուլերի ավանդները, գիտական գործակցություն է ծավալում ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրյա հայերենագիտական կենտրոնների հետ և  առաջ մղելով գիտական միտքը՝ դարձել է նոր շրջանի հայերենագիտության կարևորագույն կենտրոնը:

         Բարձր գնահատելով հաստատության ավանդը հայերենագիտության զարգացման գործում և ողջունելով ու շնորհավորելով լեզվի ինստիտուտի աշխատակիցներին՝ ակադեմիկոս Յու.Սուվարյանը նշեց. «Հպարտությամբ պետք է փաստել, որ ինստիտուտում իրենց կոթողային աշխատանքներն են ստեղծել այնպիսի հզոր հայագետներ, ինչպիսիք են Հրաչյա Աճառյանը, Արարատ Ղարիբյանը, Գրիգոր Ղափանցյանը, Գևորգ Ջահուկյանը և ուրիշներ, իսկ լեզվաբանների հետագա սերունդները նրանց ժառանգության արժանի շարունակողներն են եղել»: Դավիթ Գյուրջինյանը ընդգծեց հայերենագիտության զարգացման, լեզվի անաղարտության պահպանման, արևմտահայերենի ուսումնասիրության գործում ինստիտուտի աշխատակիցների դերը և հետագա գիտական ձեռքբերումներ մաղթեց ինստիտուտի գիտական անձնակազմին:  Ողջույնի խոսք ասաց նաև Հայկական հանրագիտարանի տնօրեն Հ.Այվազյանը: Նա անդրադարձավ Հ.Աճառյանի և Հ.Թումանյանի նամակագրությանը՝ ներկայացնելով երկու մեծերի մտահոգության առարկա դարձած խնդիրները կրթության, գրական լեզվի ու բարբառների գործառության վերաբերյալ:

         Հ.Աճառյանի կյանքը և գիտական գործունեությունը ներկայացրեց ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ Գ.Մխիթարյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ Հ.Աճառյանի հիմնարար աշխատություններին՝ նշելով, որ հայագիտության և լեզուների համեմատական քննության բազմազան ոլորտներում դրանք ելակետ և ուղենիշ են եղել հայ լեզվաբանների ու բանասերների մի շարք սերունդների համար ու դեռ երկար պահպանելու են իրենց գիտական մեծ արժեքը։

        Հաջորդիվ տեղի ունեցավ Սոֆյա Աճառյանի   «Իմ հուշերը Աճառյանի մասին» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացրեց Հ.Աճառյանի զարմուհին՝ բ.գ.դ. Ամալյա Խաչատրյանը:

  

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.