Մայրության, գեղեցկության և սիրո տոնը

08/04/2013
ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում նշվեց Մայրության, գեղեցկության և սիրո տոնը: Ինստիտուտի աշխատակիցներ  ԳԱԱ թղթակից անդամ Լ.Հովհաննիսյանը, տնօրեն Վ.Կատվալյանը, բաժնի վարիչներ Վ.Համբարձումյանը, Ն.Սարգսյանը, երիտասարդ գիտաշխատող Ե. Գրիշկյանը ջերմ խոսքեր ասացին լեզվաբան կանանց և աղջիկներին, նրանց մաղթեցին կանացի երջանկություն, քաջառողջություն և աշխատանքային բերկրանք: Միջոցառման ընթացքում աշխատակիցների կատարմամբ հնչեցին հայկական ժողովրդական և գուսանական երգեր:
Ինստիտուտի աշխատակցուհիների համար գեղեցիկ անակնկալ էր պատրաստել «Էկո տոմատո» ընկերությունը, որը նրանց նվիրեց գարնանային վարդեր և մաղթեց վարդաբույր ու  երջանիկ բազում օրեր:
 

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
  ...

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.