
Հարգելի բարեկամներ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ.Աճառյանի անվան լեզվի իստիտուտը և Գավառի պետական համալսարանը ս.թ. փետրվարի 21-ին կազմակերպում են Մայրենիի օրվան նվիրված միջազգային առցանց համաժողով՝ «Մայրենիի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով: Մասնակիցների թվում լինելու են գիտնականներ ու մանկավարժներ աշխարհի մեկ տասնյակից ավելի երկրներից: Համաժողովը հնարավորություն կտա՝ տեղեկանալու տարբեր աշխարհամասերում ու երկրներում առկա իրավիճակին, առիթ կդառնա մտքերի փոխանակության և, որ ամենակարևորն է, հիմքեր կստեղծի ջանքերը մեկտեղելու, գործակցելու, միասնաբար առաջադրելու և լուծելու մայրենի լեզվին վերաբերող խնդիրներ:
Սիրով հրավիրում ենք ձեր մասնակցությունը բերելու համաժողովին:
Կազմկոմիտե
Հ.Գ. Համաժողովը տեղի կունենա առցանց:
Հարթակի հղումը՝
https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09#success
Սկիզբը՝ փետրվարի 21-ին՝ ժամը 18:00-ին /Երևանի ժամանակով/:
Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...
Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.04 «Սլավոնական լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...