
Այսօր մեծանուն արևելագետ, աղբյուրագետ, բանասեր, լեզվաբան, ռուսական ակադեմիայի թղթակից անդամ Ք. Պ. Պատկանյանի ծննդյան օրն է (16.05.1833-14.04.1889): Մեծ է նրա ներդրումը հայ բանասիրության մատենագրական երկերի ռուսերեն թարգմանության և հրատարակման, հատկապես հայոց լեզվի կառուցվածքի և հայ բարբառների ձևաբանական դասակարգման բնագավառում: Խիստ արդիական է նրա «Հետազոտություն հայոց լեզվի բարբառների մասին» ռուսերեն աշխատությունը, այն թարգմանվել է օտար լեզուներով և հայտնի է եղել Եվրոպայում, որի համար, ի դեպ, անվանի հայագետ Հ. Տաշյանը Ք. Պատկանյանին անվանել է «հայ բարբառագիտության հայր»։
Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...
Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.04 «Սլավոնական լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...