Լեզվի ինստիտուտի ուղերձը ՀՀ ԳԱԱ նախագահին

01/05/2016

Մեծարգո՛ Ռադիկ Մարտիրոսի

 

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ջերմորեն շնոր­հավորում է Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ և ցանկանում քաջ­առողջություն ու նորանոր հաջողություններ՝ ի փառս հայրենի գիտության, համայն հայու­թյան և հայրենիքի:

Արժանավոր հայորդու, բազմաբեղուն գիտնականի, գիտության ու կրթու­թյան ականավոր կազմակերպչի Ձեր գործունեությունը անմնացորդ նվիրումի, բարձր պատասխանատվության ու մարդկայնության փայլուն օրինակ է ներկա և եկող սերունդների համար:

Գիտական հանրությունը և լայն հասարակայնությունը բարձր են գնա­հատում Ձեր բացառիկ դերը ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի զարգացման բնագավառում, ինչպես նաև Ձեր հսկայական ջանքն ու ներդրումը՝ Երևանի պետական համալսարանը միջազգային կարգի առաջավոր գիտակրթական հաս­տատություն դարձնելու ուղղությամբ:

Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգա­յին ակադեմիան մեծ հաջողությամբ ու պատվով է կատարում հայրենի գիտության առաջատարի, ՀՀ կառավարության գիտական խորհրդատուի իր դերը, գիտության տարբեր ոլորտներում արձանագրած ձեռքբերումներով տարեցտարի ավելի ու ավելի բարձր համարում է ձեռք բերում տարա­ծաշրջանում և միջազգային գիտական շրջանակներում:

Թանկագի՛ն հոբելյար, անուրանալի է Ձեր նվիրումը գիտության հիմնա­խնդիրների լուծմանը, գիտական բարձրորակ կադրերի պատրաստմանը, Հայաստանում հիմնարար գիտության շարունակական զարգացման ազգա­շահ գործին: Առինքնող է գիտնականի, գիտության և կրթության հմուտ կազ­մա­­կերպչի Ձեր մարդկային կերպարը, ոգևորիչ են մարդկանց, աշխատա­կիցների նկատմամբ ձեր հոգատարությունն ու սրտացավությունը, մարդ­կային հարաբերություններին Ձեր հաղորդած ջերմությունը:

Մեզ համար առանձնապես գնահատելի են հայագիտության, նաև հայե­րե­նագիտության զարգացման նկատմամբ Ձեր հոգածու վերաբերմունքը, Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գործունեությունը ավելի արդյու­նա­վետ դարձնելուն միտված Ձեր ջանքերն ու աջակցությունը:

Սիրելի՛ Ռադիկ Մարտիրոսի, վստահ ենք, որ Ձեր ղեկավարությամբ Հայաս­տանի գիտությունների ազգային ակադեմիան կունենա նորանոր ձեռք­բերումներ, Ձեզ մաղթում ենք անսպառ ուժ և եռանդ, արևշատություն:

 

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
  ...

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.