Լեզվի երիտասարդ պաշտպանների խորհրդի նիստ

29/04/2019

        Սույն թվականի ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ Լեզվի երիտասարդ պաշտպանների խորհրդի առաջին նիստը: Նիստին մասնակցում էին ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վիկտոր Կատվալյանը, գիտական գծով փոխտնօրեն, բ.գ.թ. Նազիկ Հովհաննիսյանը, գիտական քարտուղար, բ.գ.թ. Անահիտ Աբրահամյանը, բաժնի վարիչներ բ.գ.թ. բ.գ.թ. Գայանե Մխիթարյանը, Սիլվա Պապիկյանը, խորհրդի ղեկավար, բ.գ.թ. Մերի Սարգսյանը, ինստիտուտի երիտասարդ աշխատակիցները, ասպիրանտներն ու մագիստրանտները, ինչպես նաև կամավորներ ՀՀ գիտակրթական տարբեր հաստատություններից: Ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց ինստիտուտի առաջիկա ծրագրերը և խնդիրները: Ելույթներով հանդես եկան նաև ինստիտուտի աշխատակիցները:

        Նիստի ընթացքում հաստատվեց խորհրդի կազմը, նախանշվեցին առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Առաջին միջոցառումը կրում է հետևյալ խորագիրը՝ «Մաքրե'նք քաղաքը լեզվական սխալներից»: Միջոցառման աշխատանքներին մասնակցելու համար ընտրվել են կամավորներ (ուսանողներ): Այս նախաձեռնության շրջանակներում կամավորները պետք է ազատ գրաֆիկով գրառեն քաղաքում տարածված լեզվական սխալները, այնուհետև խորհրդի անդամների հետ ներկայացնեն դրանց ճիշտ և ընդունելի տարբերակները զանազան եղանակներով` ուղեցույցի, տեսանյութերի, գիֆերի, անիմացիաների ևն, խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակեն դրանք: Միջոցառման ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

 

 

 

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.