Քննարկում՝ նվիրված Արագածոտնի մարզում իրականացված բարբառագիտական գիտարշավին

12/04/2019
          Ս. թ. ապրիլի 12-ին  ԳԱԱ  Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված Արագածոտնի մարզում իրականացված բարբառագիտական գիտարշավին: 
            Աշտարակ քաղաքում և Մուղնի գյուղում իրականացված գիտարշավի արդյունքների մասին հաղորդումներով հանդես եկան գիտարշավի մասնակիցներ  Վ. Կատվալյանը, Հ. Խաչատրյանը և Ա. Վարդանյանը: Խոսվեց նշված բնակավայրերում բարբառային խոսքի ներկա վիճակի, հնչյունական, ձևաբանական, բառապաշարային առանձնահատկությունների և նկատված փոփոխությունների մասին:
            Որպես Արարատյան բարբառի կենսունակ (կայուն) հատկանիշներ՝ նշվեցին այդ խոսվածքներում շնչեղ ձայնեղների առկայությունը, բառապաշարի որոշակի շերտերի գործածությունը, իսկ որպես ոչ կենսունակ (մարող) հատկանիշներ՝ բառասկզբի հո հնչյունակապակցության դիմաց ֆօ-ի մարումը, բառասկզբում և բառամիջում քմայնացած գ,կ,ք հնչյունների դիմաց ջ,ճ,չ բաղաձայնների գործածության նվազման միտումը և այլն:
            Քննարկման ընթացքում կարևորվեցին Հայաստանի մարզերում առաջիկա տարիներին իրականացվելիք համանման աշխատանքները, որոնցով պետք է ամբողջանա երկրի  բարբառային համապատկերը:

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.