
2023թ. ապրիլի 27-28-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում կայացավ «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական հերթական նստաշրջանը։ Թեմատիկ բազմազանությամբ աչքի ընկնող զեկուցումները նվիրված էին հայերենագիտության ամենատարբեր բնագավառներին։ Ինչպես միշտ, բարբառագիտական հետազոտություններով զբաղվող գիտաշխատողները հանդես եկան հայերենի բարբառների ուսումնասիրությունների ասպարեզում իրենց ձեռքբերումները ներկայացնող զեկուցումներով։ Հնչեցին նաև գրական արևելահայերենի և արևմտահայերենի բառաքննական և ստուգաբանական հետազոտությունների արդյունքներին նվիրված զեկուցումներ, որոնք բոլորն էլ հետաքրքիր էին և շատ դեպքերում ՝ առողջ բանավեճ հարուցող։ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանն իր ամփոփիչ խոսքում գոհունակությամբ նշեց, որ մեծ լեզվաբան, ակադ. Գևորգ Ջահուկյանի պատվին ծնունդ առած գիտաժողովն արդեն մեկուկես տասնամյակից ավելի ծառայում է իր ստանձնած առաքելությանը՝ հայագիտության և հայերենագիտության զարգացման կարևոր գործին։
Բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյան
Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
(դոկտորական) Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
...