
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում մեկնարկեց ՋԱՀՈւԿՅԱՆԱԿԱՆ հերթական երկօրյա (15-16.05) գիտաժողովը։ Հանրապետական կարգի այս գիտաժողովի զեկուցումները նվիրված են արդի հայ լեզվաբանության ամենաբազմազան խնդիրներին, ինչպես՝ ստուգաբանական վարկածներ, բառաքննական նոր մոտեցումներ, անդրադարձ հայերենի բարբառների բառապաշարային իրողություններին, արդի հայերենի կառուցվածքային տիպի քննություն, լեզվաբանության և հարակից գիտությունների միջգիտական կապերի խնդիրներ, բուհերում մասնագիտական հայերենի ուսուցման մարտահրավերներ և այլն։ Այսպիսի գիտաժողովները հուսալի խթան են հայագիտության զարգացման համար։
Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...
Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.04 «Սլավոնական լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...