Ջահուկյանական ընթերցումներ-2014

12/06/2014

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում իր աշխատանքներն սկսեց «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային հայերենագիտական գիտաժողովը:  Այս խորագրով ամենամյա գիտաժողովներ լեզվի ինստիտուտում կազմակերպվում են 2006 թ. սկսած: ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յու.Սուվարյանը իր բացման խոսքում նշեց, որ անցած տարիների ընթացքում գիտական հանրության ուշադրությանն են ներկայացվել լեզվի ուսումնասիրության տարբեր բնագավառներին վերաբերող հարյուրավոր աշխատանքներ, տեղի են ունեցել արդյունավետ քննարկումներ և բանավեճեր, որոնք էականորեն նպաստել են հայ լեզվաբանական մտքի զարգացմանը:

Այս անգամ գիտաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ հինգ տասնյակ գիտնականներ ինը երկրներից (Հայաստան, ԱՄՆ, Կանադա, Ավստրիա, Շվեդիա, Իրան, Եգիպտոս, Սիրիա, Լիբանան): Զեկուցումներում արծարծվելու են հայոց լեզվի զարգացմանը, կառուցվածքին ու գործառույթներին վերաբերող բազմազան հարցեր: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ԱՄՆ հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ  Գևորգ Բարդակչյանը, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը:

 Գիտաժողովի կազմկոմիտե                                 

 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.